Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հասան Ռուհանի. «Իրանը պատրաստ է աջակցելու»

Հասան Ռուհանի. «Իրանը պատրաստ է աջակցելու»
13.11.2014 | 17:33

Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը չպետք է կարգավորվի ռազմական ճանապարհով:
APA գործակալության փոխանցմամբ` Ռուհանին նշել է, որ իրենց չի գոհացնում այս պահին Ղարաբաղում տիրող իրավիճակը և իրենք ցանկանում են տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Իրանի նախագահի կարծիքով, ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, իսկ խնդիրը չունի ռազմական լուծում: Ռուհանին հավելել է, որ իրենք պարտավորություն են զգում և պատրաստ են աջակցելու:

Դիտվել է՝ 3415

Մեկնաբանություններ